Այսօր՝ հուլիսի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպա Լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ՉԼ-ի մրցաշարում ներկայացնում է VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն Երևանի «Փյունիկը»։ Երևանյան ակումբը, եթե հաղթահարի երկրորդ փուլը, երրորդ փուլում կհանդիպի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը»։ Այս զույգի պարտվողը Եվրոպա լիգայի երրորդ փուլում կհանդիպի ՉԼ-ում «Ժալգիրս»/«Մալմո» զույգի պարտվողի հետ։
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 2-3-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 9-ին։
Մեր թիմի մրցակիցը որակավորման առաջին փուլում ռումինական «Կլուժն» էր, որի արգելքը «Փյունիկն» անցավ և երկրորդ փուլում երևանյան ակումբի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, Երևանում։