Երկուշաբթի օրը՝ հուլիսի 18-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, որի ընթացքում որոշվեցին այս փուլի 10 զույգերը։
Զույգերի հաղթողները դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ: Հանդիպումները կկայանան այս տարվա օգոստոսի 2/3-ին և 9-ին։
Չեմպիոնների ուղի
Մաքքաբի Հայֆա (Իսրայել)/Օլիմպիակոս (Հունաստան) — Ապոլլոն Լիմասոլ (Կիպրոս)
Քարաբագ/Ցյուրիխ (Շվեյցարիա) — Ֆերենցվարոշ (Հունգարիա)/Սլովան (Սլովակիա)
Լուդոգորեց (Բուլղարիա)/Շեմրոկ Ռովերս (Իռլանդիա) — Դինամո Զագրեբ (Խորվաթիա)/Շկուպի (Հյուսիսային Մակեդոնիա)
Մարիբոր (Սլովենիա)/Շերիֆ (Մոլդովա) — ՀԻԿ(Ֆինլանդիա)/Վիկտորիա Պլզեն (Չեխիա)
Լինֆիլդ (Հյուսիսային Իռլանդիա) / Բոդո Գլիմտ (Նորվեգիա) — Ժալգիրիս (Լիտվա) / Մալմո (Շվեդիա)
Ցրվենա Զվեզդա (Սերբիա) — Փյունիկ (Հայաստան)/Դյուդելանժ (Լյուքսեմբուրգ)
Լիգաների ներկայացուցիչների ուղի․
Մոնակո (Ֆրանսիա) — ՊՍՎ (Հոլանդիա)
Դինամո Կիև (Ուկրաինա) / Ֆեներբախչե (Թուրքիա) — Շտուրմ (Ավստրիա)
Յունիոն (Բելգիա) — Ռեյնջերս (Շոտլանդիա)
Բենֆիկա (Պորտուգալիա) — Միդտյուլանդ (Դանիա)/ԱԵԿ Լառնակա (Կիպրոս)