«Ուրարտու-2»-ի մարզական հավաքը Կիսլովոդսկում շարունակվում է։ Իգոր Պադերինի գլխավորած թիմը պատրաստվում է երկրորդ ստուգողական հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 18-ին։
Երևանյան թիմն ուժերը կչափի ռուսական «Ալանիա-2» թիմի հետ: Խաղի մեկնարկը՝ 18:00-ին։
Հավաքի առաջին խաղում «Ուրարտու-2»-ը մրցել էր «Լեգիոն Դինամո» թիմի հետ և 1-4 հաշվով պարտություն կրել: