«Ուրարտու-2»-ի մարզական հավաքը Կիսլովոդսկում շարունակվում է։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ Իգոր Պադերինի գլխավորած թիմը պատրաստվում է երկրորդ ստուգողական հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 18-ին։
Մրցակիցը կլինի ռուսական «Ալանիա-2» թիմը։
Խաղի սկիզբը 18:00-ին է։