Sky Sports-ի տեղեկություններով, «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է լքել ակումբը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում: 31-ամյա խորվաթը ավելի շատ խաղաժամանակ է պահանջում, բայց ֆուտբոլիստին փոխարինել են ավելի երիտասարդ Արտուրը և Ֆրենկի դե Յոնգը, ուստի Ռակիտիչը մտադիր է նոր տեղ ակումբ իր կարիերան շարունակելու համար:
Հաղորդվում է, որ խորվաթը պատրաստ է դիտարկել առաջարկներ Պրեմիեր լիգայի ակումբներից:
Այս մրցաշրջանում Ռակիտիչը Լա Լիգայի 17 խաղերում իր հաշվին ունի 2 գոլային փոխանցում: