ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն այս ամառ կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»:
Ինչպես հայտնում է Caught Offside-ը, «քաղաքաբնակները» վերջերս հանդիպել են փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ՝ բրազիլացու տրանսֆերի շուրջ բանակցելու համար։
Նեյմարն ավելի վաղ մտածում էր ՊՍԺ-ից հեռանալու մասին, սակայն թիմին միացած նոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտարարեց, որ բրազիլացին կմնա թիմում։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ևս դեմ չէր լինի աշխատել Նեյմարի հետ։