Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։
Խաղը կսկսվի ժամը 20:00-ին։
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հանդիպման մուտքը լինելու է անվճար։
«Ավելորդ կուտակումներից խուսափելու համար, խնդրում ենք մարզադաշտ գալ խաղից մի փոքր շուտ։ Սպասում ենք՝ լեփ-լեցուն տրիբունաներ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
























































