Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում այսօր մրցում է ռումինական «Կլուժի» հետ:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:30-ին և կցուցադրվի Առաջին Ալիքի ուղիղ եթերում:
Հիշեցնենք՝ թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
























































