Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի տրանսֆերի մանրամասները «Չելսի»:
Զիեշը համաձայնեցրել է «Չելսիի» հետ պայմանագրի պայմանները: Այն նախատեսված է 5 տարով: «Չելսին» և «Այաքսը» պայմանավորվել են ընդհանուր 45 միլիոն եվրոյի շուրջ, շուտով պարզ վերջին մանրամասները, և ֆուտբոլիստը կտեղափոխվի Լոնդոն այս ամառ:
Ավելի վաղ Զիեշի տրանսֆերը «Չելսի» հաստատել էր «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը: