Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն խոստովանել է, որ վաղ տարիքում շատ է խենթություններ արել: Նա պատմել է, թե ինչպես է խախտել թիմային ռեժիմը կարիերայի սկզբում.
«Ես չէի կարողանում ժամանակին կանգ առնել, մասնավորապես, երբ երիտասարդ էի: Ես շատ հիմար քայլեր եմ արել:
Երբ ես 18 կամ 19 տարեկան էի ու մարզվում էի «Յուվեի» առաջին թիմի հետ, թիմը մարզում էր Ֆաբիո Կապելոն: Բուռն գիշերից հետո ես հայտնվեցի մեքենայով ակումբի բազայի մոտ ու գիշերեցի մեքենայի մեջ: Առավոտյան զարթնեցի Դել Պիերոյի մեքենայի ազդանշանի ձայնից: Նա ինձ խրախուսեց պունկտուալության համար, բայց նա չգիտեր, որ գիշերել էի այդտեղ»,-անկեղծացել է ֆուտբոլիստը:
«Յուվենտուսի» գույները Մարկիզիոն պաշտպանել է 12 տարի: