«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ։
Ներաձուրիները հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել են «Ռոմայից» հեռանալուց հետո: Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
«Ինտերը» չի հայտնել պայմանագրի մանրամասները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։
Նշենք, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի 51-րդ երկրի ներկայացուցիչը, ով հանդես կգա «Ինտերում»։ Մինչ այդ Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ հանդես չի եկել միլանյան ակումբում (Յուրի Ջորկայեֆը Ֆրանսիայի ներկայացուցիչ է)։
Հիշեցնենք, որ երեկ հայ կիսապաշտպանի տրանսֆերը պաշտոնապես գրանցված է եղել Ա Սերիայի կայքում։
Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։