Քրիստոֆ Գալտյեն մոտ է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն։
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը՝ կողմերի միջև պայմանագիր կկնքվի արդեն վաղը։ Այն նախատեսված կլինի երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորությամբ։
Ֆրանսիայի չեմպիոնը Գալտյեի նախկին ակումբին՝ «Նիսին» վճարել է 5 մլն եվրո։ 55-ամյա մասնագետը մինչև շաբաթվա վերջ կտեղափոխվի Փարիզ ու հուլիսի 4-ին արդեն կաշխատի թիմի հետ։
Նշվում է նաև, որ փարիզյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կտրականապես հրաժարվել է որևէ փոխզիջման գնալ իրեն հեռացնելու հետ կապված վճարումների հարցում։ Հաղորդվում էր, որ նա կստանա 15 մլն եվրո, որից 3-ը՝ մարզչական շտաբին։