Լյուսիեն Ֆավրը փոխարինել է Քրիստոֆ Գալտիեին «Նիցայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆավրն արդեն աշխատել է թիմի հետ 2016-ից 2018 թվականներին։ Նա գլխավորել է նաև Դորտմունդի «Բորուսիան», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Հերտան»:
Օրերս միջազգային մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Գալտիեն ՊՍԺ-ի մարզչի պաշտոնում կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոյին։ Որպես փոխհատուցում «Նիցան» կստանա մոտ 10 միլիոն եվրո։