Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է «Լիդսի» պաշտպան Բեն Ուայտի ծառայություններով, հաղորդում է The Sun-ը:
21-ամյա անգլիացին դիտարկվում է որպես Դեյան Լովրենի փոխարինող, ով ամռանը հավանաբար կլքի ակումբը:
Նշվում է, որ հենց Լովրենի վաճառքից ստացված գումարն էլ ուղվելու է Ուայտին ձեռք բերելու գործընթացին: Հավանական տրանսֆերի արժեքը կազմելու է 20 միլիոն եվրո:
Հավելենք, որ Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում Ուայտը մասնակցել է 32 հանդիպման և դարձել ՝ 2 գոլային փոխանցման հեղինակ: