Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» իր երիտասարդ տաղանդին կորցնելու վտանգի առաջ է: Ինչպես հայտնում է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունը, գործակալ Լուիս Կամպոսը ներկայումս անում է ամեն ինչ, որպեսզի համոզի Այման Կարիին մնալ Փարիզում:
17-ամյա կիսապաշտպանը պատրաստվում է պրոֆեսիոնալ պայմանագիր ստանալ ՊՍԺ-ից, բայց կարծես թե ակումբն այլ բան է մտածում: Հաղորդվում է, որ «Բավարիան» շատ է հետաքրքրված Կարիով, և եվրոպական այլ թոփ ակումբներ նույնպես հետևում են խաղացողին:
Աունի խոսքով՝ Կամպոսն արդեն հանդիպել է խաղացողի հարազատների հետ՝ նրա հետ նոր պայմանագիր կնքելու մանրամասները քննարկելու համար: