«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմանը հաստատել է, որ ակումբը ձեռք է բերել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տակումի Մինամինոյին։
«Ես պատկերացում ունեմ Մինամինոյի խաղային որակների մասին։ Նա մեր տեսադաշտում է հայտնվել, քանի որ կարող է ուժեղացնել մեր թիմը։ Տակումին ունի բոլոր որակները, որոնց շնորհիվ «Մոնակոյին» կարող ենք տեսնել ավելի ուժեղ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Lequipe-ն։
Հաղորդվում է, որ ֆրանսիական ակումբը Ճապոնիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք է բերելու 15 միլիոն եվրոյի դիմաց։ Եվս երեք միլիոն եվրո մերսիսայդցիները կստանան բոնուսների տեսքով։