«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել «Նիցա» կամ «Մարսել»։ Երկու ակումբներն էլ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ։
Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական Ա Սերիայի որոշ ակումբներ և կատալոնական Ժիրոնաн:
Ումտիտին չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պլանների մեջ գալիք մրցաշրջանում: Կատալոնացիները ցանկանում են մոտ ժամանակներս ազատվել պաշտպանից: