«Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետան սոցցանցերի իր էջերից մեկում հայտնել է վնասվածք ստանալու մասին։ Նա կտրել է մատը՝ օդային օձ բաց թողնելու ժամանակ։
Կտրվածքը պարզվել է լուրջ է, և բրազիլացին պետք է վիրահատության ենթարկվի։
24-ամյա Պակետան Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի, խփել 9 գոլ ու դարձել 6 փոխանցման հեղինակ։ Նա նաև Բրազիլիայի հավաքականի խաղացող է։