ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատմել է իր և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հարաբերությունների մասին, որը համատեղությամբ նաև Եվրոպական ակումբների միության ղեկավարն է։
«Նասեր Ալ-Խելաիֆիի հետ ընկերությո՞ւնը։ Ես լավ հարաբերություններ ունեմ ոչ թե ՊՍԺ-ի նախագահի, այլ Եվրոպական ակումբների միության ղեկավարի հետ։
Ալ-Խելաիֆին, ի տարբերություն մյուս ակումբերի, հասկանում ու պաշտպանում է եվրոպական ֆուտբոլային մոդելը»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։