ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է հաջորդ մրցաշրջանի իր նպատակների մասին։
Հարձակվողն ասել է, որ կցանկանար հաղթել Չեմպիոնների լիգան և դառնալ փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
«Չեմպիոնների լիգան գլխավոր նպատակն է: Սա այնքան ակնհայտ է. Մենք գիտենք, որ երկար ճանապարհ ունենք անցնելու: Կցանկանայի նաև դառնալ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն, դա կարող է տեղի ունենալ։ Անհավանական կլինի, եթե ինձ հաջողվի դա անել»,- ասել է ֆրանսիացին BFM TV-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Մբապեն երեք տարով երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ հրաժարվելով անվճար տրանսֆերով Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու առաջարկից։
Այս պահին ՊՍԺ-ի բոլոր ժամանակերի լավագույն ռմբակուն Էդինսոն Կավանին է` 200 գոլով: Մբապեն իր ակտիվում ունի 132 գնդակ: