ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Անդեր Էռերան կարծում է, որ իր թիմակից Նեյմարը ապագայում դեռ կարող է «Ոսկե գնդակ» ստանալ։
«Ես ու Նեյմարը գերազանց լեզու ենք գտնում։ Նրա գործողությունները՝ ուղղված իր նպատակին հարգանք են առաջացնում։ Նա հիանալի թիմակից է և ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկն է համարվում։
Կարծում էի, որ մինչ այս պահը նա արդեն պիտի ունեցած լիներ «Ոսկե գնդակ», բայց բացառված չէ, որ նա դրան հասնելու շանսեր դեռ ունի»,- Էռերայի խոսքերն է փոխանցում AS-ը։