ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ուզում է, որ ակումբն ավելի համեստ դառնա։
«Հավանաբար, մենք պիտի վերանայենք «Երազիր մեծ բաների մասին» դևիզը։ Այն արդարացի է, բայց պետք է իրատես լինել։ 11 տարվա ընթացքում մենք շատ բանի ենք հասել բայց յուրաքանչյուր մրցաշրջանում մտածում ենք այն մասին, թե ինչպես ավելի ուժեղ դառնալ։ Հիմա մեր խաղացողներից շատ ավելին ենք սպասում, քան նախկինում։ Նրանցից յուրաքանչյուրը պիտի իր առավելագույնը ցույց տա։
Այո, մենք բավականաչափ լավը չենք եղել, որ ավելի առաջ գնանք։ Պիտի ավելի համեստ դառնանք։ Կարգապահությունը պիտի տեղ գտնի ոչ միայն խաղում, այլև խաղադաշտի սահմաններից դուրս»,-Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը։