ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին բնութագրել է Կիլիան Մբապեին։
«Նա ֆանտաստիկ խաղացող է, որն ամեն օր ապացուցում է, որ լավագույնն է։ Ես բոլորից եմ ավելին սպասում, բայց նա արդեն ուզում է ամեն ինչ հաղթել, խաղալ յուրաքանչյուր խաղում, յուրաքանչյուր րոպե։
Ասում են, որ նա է ակումբում ամեն ինչ որոշում, բայց միակ բանը, որ նա ուզում է հաղթելն է։ Նա սիրում է ֆուտբոլը, նա հաղթող է, նա իր կարծիքն ունի, օգտակար խորհուրդներ է տալիս, որ բարելավի իրավիճակը։ Եթե դա այդպես չլիներ,ես կորոշեի, որ նա ՊՍԺ-ի մենթալիտետը չունի»,- Խելաիֆիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։