«Ուրարտու-2»-ի մարզչական շտաբում տեղի են ունեցել փոփոխություններ․ այն համալրել են «Ուրարտուի» գլխավոր թիմի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իգոր Պադերինը և ակադեմիայի Մանկապատանեկան ծրագրերի զարգացման նախկին ղեկավար Ալբերտ Սաֆարյանը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Տիգրան Առաքելյանին, որը թիմի ղեկին էր 2022 թվականի հունվարից, կատարած բեղուն աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա գործունեությունում։
























































