«Չելսիի» դարպասապահ կեպա Արիսաբալագան կարող է տեղափոխվել Ֆրանսիա։
Ինչպես տեղեկացնում է Footmercato-ն, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Նիսը»։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը դիտարկում է Կեպային վարձակալելու տարբերակը։
27-ամյա Արիսաբալագան, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո, նախորդ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման՝ բաց թողնելով 10 գոլ և 8 խաղում դարպասը պահելով անառիկ։
Դարպասապահը «ազնվականների» շարքերը համալրել է 2018 թվականին, սակայն հետագայում անվստահ ելույթների պատճառով կորցրել է տեղը մեկնարկային կազմում։