ՊՍԺ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան կարող է վերադառնալ Լա Լիգա։ Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը։
Մադրիդի «Ատլետիկոն» հավակնում է ձեռք բերել Սարաբիային. Ակումբը ցանկանում է Սարաբիային վարձավճարով գնել՝ նրա պայմանագիրը գնելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարաբիան խոստովանել էր, որ մտածում է ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: