ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատմել է, թե ինչու է հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել «Ռեալ» տեղափոխությունից:
23-ամյա հարձակվողը կարող էր մադրիդյան ակումբ տեղափոխվել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն որոշեց մնալ ՊՍԺ-ում և երկարաձգել պայմանագիրը:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Ռեալին», նա մեծ ակումբ է, բայց Կիլիանը ոչ մի կերպ չի որոշել երկարաձգել պայմանագիրը գումարի պատճառով։
Մադրիդի առաջարկն ավելի լավն էր, քան մերը։ Նա մեր խաղացողն է։ Բացի «Ռեալից», Մբապեն տարբերակներ ուներ Անգլիայից, բայց նա ընտրեց ՊՍԺ-ն»,-փարիզյան ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Marca-ն: