Հենրիխ Մխիթարյանն այսօր բուժզննում կանցնի Միլանի «Ինտերի» հետ և 2 տարվա պայմանագիր կկնքի: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի տարեկան մոտ 4,2 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:
Հայաստանի հավաքականի նախկին ավագը 2019 թվականից է հանդես գալիս իտալական Սերիա Ա-ում: Մխիթարյանն «Ինտերի» շարքերը համալրելու է անվճար, քանի որ նրա ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։