ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին խոսել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի այն խոսքերի մասին, թե Սուպերլիգայի գաղափարը դեռ ապրում է.
«Ինձ համար Սուպերլիգայի նախագիծն արդեն մեռել է: Բայց սա տարօրինակ է: «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայում և արժանիորեն, բայց մի կողմից, նրանք ցանկանում են հաղթել այն, հաղթանակը մեկ շաբաթ տոնում են, բայց մյուս կողմից, իրենց դուր չի գալիս այնտեղ խաղալը: Եթե դուք գոհ չեք, ապա մի խաղացեք Չեմպիոնների լիգայում: Բոլորիս համար սա աշխարհի լավագույն մրցաշարն է, և ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու են իսպանացի երկրպագուները նույնպես դեմ այս մրցաշարին, բայց ինձ համար Սուպերլիգան մեռած է»,- ասել է Ալ-Խելայիֆին: