«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տակումի Մինամինոն կարիերան կշարունակի Լիգա 1-ում։
Ինչպես տեղեկացնում է Footmercato-ն, ճապոնացին պայմանագրի կետերն է համաձայնեցրել «Մոնակոյի» հետ։ Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները գործարքից ստանալու են 15 միլիոն եվրո։
Մինամինոն ֆրանսիական ակումբի հետ կնքելու է հինգ տարվա պայմանագիր։ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։
Մինամինոն 2020 թվականի ձմռանն է ավստրիական «Զալցբուրգից» տեղափոխվել անգլիական գրանդ և այս ընթացքում մասնակցած 53 խաղում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։