ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հաղորդել է, որ ակումբը բանակցություններ չի վարել «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։
«Մենք Զիդանի հետ երբեք չենք քննարկել նրա՝ գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակումը։ Մենք ընտրել ենք մասնագետի, որը ավելի է համապատասխանում նրան, ինչ մենք ուզում ենք անել։ Հուսով եմ՝ արագ համաձայնության կգանք»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ՊՍԺ-ն։