«Արարատի» մանկապատանեկան դպրոցի սաները ուսումնամարզական հավաք են անցկացնում Լոռու մարզի Ստեփանակավան քաղաքում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2012-ից 2014-ին ծնված 28 պատանիներ մասնակցել են ութ թիմերի մասնակցությամբ մրցաշարի և ընդհանուր հաշվարկով զբաղեցրել են առաջին հորիզոնականը:
«Թիմերից յուրաքանչյուրը հինգ հանդիպում է անցկացրել և հարստացած փորձով կվերադառնան մարզումների Ձորաղբյուրում գտնվող հարազատ մարզաբազայում»,- ասված է հաղորդագրության մեջ: