ՊՍԺ-ն սպասում էր, որ Զինեդին Զիդանը գլխավորի ակումբը: Այս մասին RMC ռադիոյի L’After Foot հաղորդաշարում հայտնել է լրագրող Դանիել Ռիոլոն։
«Այժմ ակումբում կան մարդիկ, ովքեր աշխատում են Զիդանի ժամանման վրա։ Ես հաստատ գիտեմ: ՊՍԺ-ի շատ կարևոր խաղացողները, ովքեր մնացին ակումբում, որովհետև համոզված էին, որ Զիդանն է դառնալու թիմի գլխավոր մարզիչը:
Սա չի հակասում այն, ինչ մենք հայտնում ենք [որ Զիդանը չի ցանկանում ամռանը պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ]։ Այս խաղացողները շատ հիասթափված կլինեն։ Այն, որ Զիդանը չեկավ` քաթարցիների ձախողումն է։ Իսկ դա պայմանագրի չկատարված պայման է։
Ռիոլոն 2020 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Լիոնել Մեսսին կտեղափոխվի ՊՍԺ, ինչպես նաև դեռ ապրիլին ինսայդեր էր հայտնել Կիլիան Մբապեի որոշման և ՊՍԺ-ի հետ պայմանագրի կնքման մասին: