ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն այս շաբաթ կհեռացվի իր պաշտոնից: Փարիզյան ակումբը մտադիր է 10 մլն եվրո փոխհատուցում վճարել «Նիսին» իրենց գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի համար, որպեսզի նա դառնա ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Պոչետինոյի պաշտոնանկության թղթաբանական հարցերը կլուծվեն հինգշաբթի՝ հունիսի 23-ին: Սպասվում է, որ փարիզյան թիմն արգենտինացի մասնագետին և նրա օգնականներին 15 մլն եվրո կվճարի:
Նշվում է նաև, որ ՊՍԺ-ն ու Քրիստոֆ Գալտյեն երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ «Նիսին» վճարվելիք փոխհատուցման վճարի չափի շուրջ, բայց արդյունքում նրանք եկել են ընդհանուր հայտարարի:
Աղբյուրի փոխանցմամբ, հուլիսի 4-ին ՊՍԺ-ն կվերսկսի մարզումներն արդեն Գալտյեի գլխավորությամբ: