«Նիսի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մոտ է ՊՍԺ-ն գլխավորելուն։
Փարիզցիները համաձայնել են 55-ամյա ֆրանսիացու համար վճարել 10 միլիոն եվրո հրաժարագինը, հաղորդում է RTL-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
«Նիսի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում Գալտիեին կփոխարինի Լյուսիեն Ֆավրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն խզելու է պայմանագիրը ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ` փոխհանշտուցման վճարմամբ: