«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանը կատակել է, որ թույլ չի տալու իր թոռնուհուն իրեն «պապիկ» անվանել։
«Ինչպե՞ս եմ ինձ զգում պապիկի դերում։ Շնորհակալություն, որ հիշեցրիք։ Ես պապիկ եմ, պապիկ․․․ Նա ինձ «պապիկ» չի անվանի։ Ես չեմ պատասխանի նրան»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։
Զիդանը պապիկ է դարձել 49 տարեկանում, նրա ավագ որդին՝ Էնցոն, մեկ ամիս առաջ է երեխա ունեցել։