Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու չի ցանկացել խաղալ հավաքականում Եվրո-2020-ից հետո։
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն ասել էր, որ Մբապեն ցանկություն է ունեցել հեռանալ Ֆրանսիայի ազգային թիմից Շվեյցարիայի դեմ խաղում վրիպած 11-մետրանոցի պատճառով։
«Ես բացատրել էր, որ հարցը ռասիզմն է, ոչ թե 11-մետրանոցը։ Բայց նա համարեց, որ ռասիզմ չի եղել․․․»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում։