Մոհամեդ Սալահը վնասվածքով է խաղացել ՉԼ եզրափակչում, որտեղ «Լիվերպուլը» նվազագույն հաշվով պարտվեց «Ռեալին»։ Սալահը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, նրա վիճակի մասին պատմել է Եգիպտոսի հավաքականի մարզիչը։
«Անգլիայի Գավաթի եզրափակչի ժամանակ Սալահը մկանային վնասվածք էր ստացել։ Հետո խաղացել էր «Վուլվերհեմփթոնի» դեմ ու ՉԼ եզրափակչում։ Եվ այս ամենը 14 օրվա ընթացքում։
Նա երկրորդն է այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք մրցաշրջանում ամենից շատ ժամանակն են անցկացրել դաշտում։ Սա վիճակագրությունն է ասում։
Մենք ֆուտբոլիստներին ընդունում ու ճանապարհում ենք բժշկական հաշվետվություններով։ «Լիվերպուլն» ասաց, որ նա վնասվածք ունի, անհրաժեշտ է ռենտգեն անել»,- Մոհամեդ Աբու Էլ Էլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։