ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է, որ Ֆրանսիայի չեմպիոն դառնալն այնքան էլ հեշտ չէ։
-Ձեզ զարմացրե՞ց Լիգա 1-ի մակարդակը։
-Շատերը կարծում են, թե Լիգա 1-ը հաղթելը հեշտ է, բայց ես հասկանում եմ, որ դա բացարձակ այդպես չէ։ Լիգայում գերազանց թիմեր կան։
Որոշ մարզադաշտերում խաղալն իսկապես դժվար է, երկրպագուները թշնաբար են տրամադրված, իսկ թիմերը շատ մրցունակ են։ Դրա համար էլ այն դժվարություններ է ստեղծում։
Միշտ պետք է լավ պատրաստված լինես, 100%-ով աշխատես։ Եթե մենք 100%-ով չխաղանք, հաղթելը դժվար է։ Ամեն անգամ պետք է լավագույն խաղդ ցույց տաս։