Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտնել է, որ Կիլիան Մբապեն ցանկություն է ունեցել հեռանալ Ֆրանսիայի ազգային թիմից։
«ԵՎՐՈ 2020-ից հետո մենք զրուցեցինք։ Կիլիանը կարծում էր, որ ֆեդերացիան ոչ մի կերպ իրեն չի աջակցում և չի պաշտպանում քննադատություններից՝ կապված իր կողմից 11-մետրոնոցից վրիպելու հետ։
Նա շատ զայրացած էր և չէր ցանկանում այլևս խաղալ հավաքականում։ Այդ ամենը կապված էր նրա հետ, որ Մբապեն շատ էր տխրել դուսր մնալուց և շատ բռնկված էր։ Կիլիանը հիանալի երիտասարդ ֆուտբոլիստ է և շատ ավելի թիմային է, քան շատերն են կարծում»,- նշել է Լե Գրեն։