«Պարի Սեն Ժերմենը» ցանկացել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային իրավունքը։
Փարիզցիները 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ամեն կերպ փորձել են համոզել բրազիլացուն՝ կատարելով երկու առաջարկ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆրանսիական գրանդը հարձակվողին առաջարկել է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ։ Բացի այդ, Վինիսիուսին առաջարկել են մեծ բոնուսներ, ինչպես նաև վերջինս հնարավորություն էր ունենալու Կատար 2022-ի շրջանակում մասնակցելու կոմերցիոն մի շարք միջոցառումների։