«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է football-italia.net-ը:
Ավելի վաղ լուրեր կային, որ ֆուտբոլիստը մոտ է Միլան տեղափոխությանը, սակայն իտալացիները պատրաստ չեն խաղացողի համար վճարել 30 միլիոն եվրո՝ դա հենց այն է, ինչ պահանջում են ֆուտբոլիստի համար:
Հաղորդվում է, որ այժմ խաղացողի համար պայքարին միջամտել է ՊՍԺ-ն, որը պատրաստ է բավարարել Լիլի ֆինանսական պահանջները։