Լեոնարդոն հեռացել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնից։
«Կան թեմաներ, որոնք քննարկման ենթակա են միայն ակումբի ներսում և այնտեղից դուրս չեն գա։ Երբ ակումբը ցանկանում է ազատվել քեզնից, հրաժեշտը շատ վատ է դասավորվում։
Այսպիսի չնախատեսված փոփոխություններ միշտ պատահում են։ Ես շատ պրագմատիկ մարդ եմ։ Մեր օրերում երեք տարի անընդհատ ֆուտբոլի ոլորտում աշխատելը շատ երկար է։ Ես ունեմ իմ տեսակետը, սակայն այժմ դրա մասին խոսելու ժամանակը չէ»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։