Կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հեռացավ «Մոնակոյից»։
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է ֆրանսիական ակումբի հետ, և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Այժմ իսպանացին ունի ազատ գործակալի կարգավիճակ և կարող է նոր տարբերակներ դիտարկել։
Կիսապաշտպանը, որը նախորդ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման, հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան։ Ֆաբրեգասի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։