Լա Լիգայի իրավաբան Խուան Բրանկոն կարծում է, որ Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ պետք է չեղարկվի, հայտնում է RMC Sport-ը:
«Մենք պատրաստվում ենք դիմել Ֆրանսիայի սպորտի նախարարությանը՝ չեղյալ համարել Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ստորագրելու թույլտվությունը, քանի որ դա վերահսկող մարմին է, և Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) գտնվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) ղեկավարության ներքո։
Այնուհետև մենք կկապվենք LFP-ի հետ՝ գործելու Ազգային վերահսկողական հանձնաժողովի (DNCG) իրավական բաժնի միջոցով: Նրանք պետք է վերահսկեն ՊՍԺ-ի ֆինանսական հնարավորությունները։
Սա իրավական քայլ է, որը թույլ կտա մեզ պարզել, թե արդյո՞ք Մբապեի պայմանագիրը համապատասխանում է DNCG-ի և ՈՒԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոններով սահմանված տնտեսական պարամետրերին»,- ասել է Խուան Բրանկոն։