Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակն արձագանքել է ՊՍԺ-ում Զինեդին Զիդանի հնարավոր աշխատանքի ընդունման մասին տեղեկատվությանը։
Նրա կարծիքով՝ Զիզու» չպետք է ընդունի մայրաքաղաքային ակումբի առաջարկը։
«Երբ իմացա այս մասին, սիրտս ցավեց։ Ես մանկուց ընկղմված եմ ՊՍԺ-ի հետ մրցակցության մեջ: Զիդանը մարսելցի է, նա չի կարող մեկնել Փարիզ»,- Ժինյակի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Զինեդինի վերջին աշխատավայրը եղել է Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբի հետ ֆրանսիացի մասանգետը դարձել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։