Ֆրանսիացի նախկին հարձակվող և 1991 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակակիր Ժան Պիեռ Պապենը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին համարում է աշխարհի լավագույն խաղացողը։
«Մբապեն միշտ ավելի ու ավելի շատ է առաջընթաց գրանցում, տարեցտարի նա ուժեղանում է։
Իմ կարծիքով՝ նա այսօր աշխարհի լավագույն խաղացողն է», — Պապենի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ 23-ամյա Մբապեն ՊՍԺ-ի հետ նոր՝ երեք տարվա պայմանագիր է կնքել 2022 թվականի մայիսին։