Կիսապաշտպան Ակսել Վիտցելը շատ մոտ է Մարսելի «Օլիմպիկ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ տեղեկությունների՝ Վիտցելն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Մարսելի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։ Ակսելը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիտցելը չէր համաձայնել երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Բացի «Մարսելից», բելգիացի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ատլետիկոն»։