«Մոնակոյի» պաշտպան Բենուա Բադիաշիլը կարող է տեղափոխվել Իսպանիա։
Ինչպես տեղեկացնում է Championat.com-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Ըստ աղբյուրի՝ անդալուզական ակումբը ցանկանում է այդպես լրացնել Դիեգո Կառլոսի բացը, որը կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում»։
Բադիաշիլը նախորդ մրցաշրջանում «Մոնակոյի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 21-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։