Ազգերի Լիգայի խաղարկության Հայաստան-Շոտլանդիա (1-4) հանդիպումից հետո տհաճ միջադեպ տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում։
Երկրպագուները շիշ էին շպրտում դեպի խաղադաշտ, երբ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը մոտեցավ և նկատողություն արեց վերջիններիս։
Դրանից հետո հրմշտոց և ծեծկռտուք սկսվեց երկրպագուների և մարզադաշտի անվտանգության աշխատակիցների միջև։ Միջադեպին խառնվեց նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը փորձում էր հանգստացնել ծեծկռտուքի մասնակիցներին։
























































